Հայերեն   English   Русский  
������������������������������������ ������������������������������������������
Թունիսի անվտանգության ուժերը բախվել են մի խումբ ցուցարարների հետ, որոնք փորձել են գրոհել կառավարության շենքը` պահանջելով նոր աշխատատեղեր ստեղծել իրենց համար: Հայտնում է arabic.rt.com-ը:
Ֆրանսիայի Ռեն քաղաքում այսօր անցկացված բողոքի ցույցերի ընթացքում տեղի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ: Ոստիկանության հետ տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն 19 մարդ է տուժել, որոնցից 5-ը լուրջ վնասվածքներ են ստացել: Գրում է Russian.rt.com-ը:
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում հարյուրավոր ցուցարարներ ճեղքել են ոստիկանների կազմած պատնեշը և ներխուժել խորհրդարանի շենք:
Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում սևամորթ հասարակության իրավունքների հայտնի պաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգի ծննդյան օրը զանգվածային բողոքի ցույցեր են կազմակերպվել: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի քրդաբնակ նահանգներում և բնակավայրերում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից քրդերի նկատմամբ իրականացվող գործողությունների դեմ աշխարհի տարբեր կենտրոններում բողոքի ցույցեր են կազմակերպվել:
Եվրոպայի խորհուրդն այսօր Գերմանիայում այլատյաց տրամադրվածությունների աճի հետ կապված անհանգստություն է արտահայտել, ինչը պայմանվորված է զանգվածային հակաիսմալական ցույցերի աճով: Գրում է News.mail.ru-ն:
Ամերիկյան Բալթիմոր քաղաքի փողոցներում բողոքի ցույցերը կրկին վերսկսվել են: Ակտիվիստները քաղաքացիներին կոչ են արել երթի դուրս գալ տեղական ադմինիստրացիայի շենքի հարակից շրջաններ, որպեսզի ևս մեկ անգամ պահանջեն Ֆրեդի Գրեյի մահվան հանգամանքների օբյեկտիվ հետաքննություն իրականացնել: Գրում է Russian.rt.com-ը:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ երեխա է մահացել: Ականատեսների վկայությամբ` ցույցերը ընթացել են Ալ Մատարի թաղամասում:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայրենի Ռիզեում ելույթի ժամանակ հայտարարել է, որ «Իսլահամական պետություն» գործողությունների դեմ բողոքի ցույցերի քողի տակ երկրում փողոցային անկարգությունների տեղիք տված բոլոր անձինք պատժվելու են:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: