Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականը ծաղկաձորյան հավաքով նախապատրաստվում է Եվրոպայի երիտասարդների առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Մայիսի 29-ին՝ կիրակի օրը, հեռախոսային հավելվածի միջոցով Քիմ Քարդաշյանն ու նրա դուստրը՝ Նորթ Ուեսթը փոխանակվել էին դեմքերով: Արդյունքում փոքրիկ Նորթը հիշեցրել էր Քիմին իր մանկության տարիները: Նա հայտնել է 2-ամյա Նորթին՝ «Գիտե՞ս, դու կարծես փոքրիկ հայուհի լինես»: Նորթը ոչինչ չպատասխանեց՝ շարունակելով ճաշել: Քիմը կատակով հավելեց՝ Նորթը կարծես իր սեփական արտացոլանքը լինի լազերային մազահեռացման միջոցով աղվամազերից ազատվելուց առաջ:
Ապրիլի 8-10-ը «Երիտասարդ ծրագրավորողներ» հասարակական կազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ջանքերով անկացվեց ինովացիոն-տուրիզմ խորագրով առաջին ՀԵՔԵԹՈՆը Հայաստանում: Երկու օրերի ընթացքում ՀԵՔԵԹՈՆ-ի մասնակիցները փորձառու մասնագետների օգնությամբ առաջ քաշեցին տուրիզմի զարգացմանն ուղղված հետաքրքիր առաջարկներ, որոնք ստացան նորարարական ՏՏ լուծումներ ևներկայացվեցին ժյուրիի դատին: ՀԵՔԵԹՈՆ-իշրջանակներում մասնակիցները փորձեցին ինովացիոն տեխնոլոգիաների օգնությամբ առաջարկել ծրագրեր, հավելվածներ, ...
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Ծաղկաձորում մեկնարկած հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի կարիքների գնահատման հետազոտության քննարկմանը նվիրված աշխատաժողովին, որը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ "Կրթական ծրագրերի կենտրոն" ԾԻԳ-ը` "Կրթության բարելավում" վարկային ծրագրի շրջանակում:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը, որի ընթացքում կնախապատրաստվի Թուրքիայում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարի:
Հայաստանի մարմնամարզության հավաքականը տարեսկզբին հագեցած ուսումնամարզական հավաք անցկացրեց Ծաղկաձորում: Այժմ մարմնամարզիկները վարժությունները հղկելու և ամրապնդելու նպատակով մարզումները շարունակում են Երևանում: Մրցաշարերով հագեցած բարդ տարի է սպասվում: Առաջիկայում Հայաստանի առաջնությունն է, որից հետո մարզիկները հանդես կգան միջազգային ասպարեզներում: «Անկախի» հետ զրույցում Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը պատմեց ուսումնամարզական հավաքների արդյունավետության, առաջիկա ...
Հայ մարմնամարզիկներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Հայաստանի դահուկասահքի ֆեդերացիայի հետ համատեղ Ծաղկաձորում անցկացնում են մարզիչների վերապատրաստման սեմինարներ-դասընթաց:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասներկուերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2015թ. եզրափակիչ փուլի մրցումները:
Ծաղկաձորում այսօր հավաքվել են կրթական ոլորտի առաջատար մասնագետները ՝ ամփոփելու «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի արդյունքները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: