2019-ը պատմության մեջ կմնա որպես գլոբալ հրդեհների տարի․ ողջ տարվա ընթացքում լրահոսում առաջնային հորիզոնականներում են եղել սաղարթախիտ անտառների հրդեհների մասին լուրերը։ Հրդեհը մոլեգնել է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։ Տարվա ընթացքում աշխարհը միլիոնավոր հեկտարներ անտառ է կորցրել։ Մինչդեռ այրված անտառների վերականգնման համար 60-150 տարի ժամանակ է հարկավոր։