Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Գրոզնիում անցկացվող ծանրամարտի Ռուսաստանի առաջնությունը ընտրական է, որոշվելու է այդ երկրի հավաքականի կազմը, որը մասնակցելու է նոյեմբերի 4-16-ը Ալմաաթիում կայանալիք աշխարհի առաջնությանը:105 կգ քաշայինների մրցավեճում 26-ամյա Դավիթ Բեջանյանը երկամարտի 426 (185 +241) կգ արդյունքով հռչակվեց երկրի չեմպիոն: Նա3 կգ-ով թարմացրեց հրում վարժության Ռուսաստանի ռեկորդը: Իսկ ահա, ստուգատեսին մասնակցած մյուս հայազգի ծանրորդները մրցանակակիր չկարողացան դառնալ:
Ֆուտբոլի Եվրոպայիառաջնությանընտրական մրցաշարի մեկնարկային խաղում Ռուսաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթանակ տարավ: Ընդ որոմ, գրանցվեց երկու ինքնագոլ:
Սեպտեմբերի 5-ին Մոսկվայի Գյուղատնտեսության նվաճումների ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ հայկական ապրանքատեսակների տոնավաճառի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, Մոսկվայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներն ու բազմաթիվ մոսկվաբնակներ:
Ռուսաստանում հայտնաբերել են հնագույն սիբիրական ասպետի պատկանող մարտական հագուստ:Բրոնզի դարի ասպետի պաշտպանական համազգեստը ամբողջովին պատրաստված է ոսկորներից: Այն 3,500-3,900 տարվա պատմություն ունի և հայտնաբերվել է գերազանց վիճակում:
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը կկայանա Սոչիում:Շախմատի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հայտարերել է, որ 2014-ի նոյեմբերի 7-27-ը Սոչիում շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում ուժերը կչափեն նորվեգացի Մագնուս Կառլսենը և Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդը:
Սովետական միության վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պահանջել է, որ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման անհապաղ հաղթահարեն իրենց անձնական հարաբերություններում առկա խնդիրները և հարթեն ուկրաինական ճգնաժամը, եթե չենք ցանկանում ոչնչացնել այն աշխարհը, որտեղ մենք բոլորս ենք բնակվում:
Եվրամիության միջազգային հարցերով ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար քարտուղար Մայքլ Մաննը հայտարարել է, որ Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջուկային բանակցությունների հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, Նյու Յորքում:
Ֆաբիո Կապելոյի գլխավորած Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի թիմի նկատմամբ: Եվ ահա, դա վստահույուն է ներշնչել իտալացի մասնագետին, որ պահանջի իր փողերը: Ընդ որում, նա սպառնում է, որ եթե մինչև հոկտեմբերի 1-ը իր պարտքը չմարեն, կխզի աշխատանքային պայմանագիրը Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ: Իտալացի մասնագետը սպառնում է մինչեւ հոկտեմբերի 1-ը իր պարտքը չմարելու դեպքում խզել պայմանագիրը Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր ղըրղզ գործընկերոջ` Էլման Աբդուլդաևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ղըրղզստանը պատրաստել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Մաքսային միությանը միանալու համար: Լավրովը ընդգծել է, որ ղըրղզական կողմը ավարտել է ՄՄ-ին անդամակցելուն ուղղված նախապատրաստական գործընթացը:
Ադրբեջանը ամբողջությամբ ժամանակավորապես դադարեցրել է գազամատակարարումը Ռուսաստան վերանորոգման աշխատանքների պատճառով։ Այդ մասին հաղորդում է “Հագգին” կայքը`հղում կատարելով Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: