Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, խոսելով Ուկրաինայի օդային տարածքում կործանված Մալազիական ինքնաթիռի մասին, նշել է, որ դրա անկման պատճառը ռուսական հրթիռն է եղել:
Պետերբուրգի օդանավակայանից առևանգման զոհ են դարձել ադրբեջանցի գործարար ու նրա երկու թիկնապահները: Ձեռնարկատերը Դուբայից էր մեկնել՝ էլիտար բնակարան գնելու նպատակով 1,5 մլն դոլար առձեռն գումարով, հաղորդում է “Վեստի”-ին՝ հղում կատարելով ռուսական “Ֆոնտանկա” կայքին:
Մոսկվայում մետրոյի գնացքների գծերից դուրս գալու գործով չորեքշաբթի օրը երկու մարդ է ձերբակալվել:Տեխնիկական սպասարկման վերահսկիչ Վալերի Բաշկատովին և նրա օգնական Յուրի Գորդովին ձերբակալել են անվտանգության կանոններին չհետևելու կասկածանքով:
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, ՄեծԲրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան ևԳերմանիա) որև է ներկայացուցիչ մտադիր չէ միջուկային բանակցությունները երկարաձգել մի քանի ամսով:
“Ռուսաստանը ներեց
Կուբայի միլիարդը, բայց հիշեցի, որ երբ Հայաստանն էր Ռուսաստանին 100 միլիարդ դոլլար
պարտք, սկսեցին վերցնել մեր գործարանները”, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ
նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը Հայաստանը դատարկվելու վտանգի առաջ է դնում: Դժվար է ասել` Ռուսաստանի քայլերը ուղղված են Հայաստանի դեմ, թե ոչ: Բայց փաստ է, որ դրանցով ռուսական կողմն ամայացնում է իր դաշնակից Հայաստանը:
Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանային հանդիպել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ:Հանդիպման ընթացքում Ռուսաստանի էներգետիկայի նախարարը, նշելով Իրան Ռուսաստան տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը , հայտնել է, որ Մոսկվան շահագրգռված է մասնակցելու Իրանում կառուցվող էլեկտրակայանների աշխատանքներին ։«Շուտով Ռուսաստանից հատուկ պատվիրակություն կժամանի Թեհրան` իրանական կողմի հետ քննարկելու առաջիկա համագործակցության մանրամասները: Իրանում նոր էլեկտրակայանների ...
Չորեքշաբթի օրը ուկրաինական զորքերը շուրջ 100 հարձակումներ են իրականացրել ապստամբների դիրքերի վրա և ռուսամետ անջատողականներին դուրս մղել երեք արևելյան գյուղերից: Հարձակումների ընթացքում չորս զինվոր է զոհվել:Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները չորեքշաբթի օրը ավելի ուշ կհանդիպեն Բեռլինում հակամարտության համար լուծում գտնելու նպատակով, որի հետևանքով ապրիլից ի վեր 400 մարդ է զոհվել: