ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին կբարձրանա 4-5 աստիճանով, օգոստոսի 2-3-ը նույնքան կնվազի։