Հայերեն   English   Русский  
������������������������������ ������������������������������������������������������������������
«Տեսա նրան (Կուկունյանին) Կարսի մեջ, երբ բանտից տանում էին բաղնիք: Ամբողջ ժողովուրդը սիրով և հիացումով կը նայեր այդ բարձրահասակ, վայելչակազմ երիտասարդին, որ հագած չերքեսկա և փափախ՝ դյուրաշարժ և ժպտադեմ կը քալեր կոզակներով շրջապատված: Հետագային՝ 16 տարի վերջը, ես նորից տեսա Կուկունյանը, երբ նա ազատվելով ռուսական տաժանակիր բանտից և Սախալին կղզիի աքսորից՝ եկավ Կովկաս սպիտակ մազերով ու մորուքով, բավական գերցած ու դանդաղաշարժ,- խոհուն ծերունի մը, որ հեռավոր իսկ նմանություն չուներ այն երիտասարդի հետ, որ ...
Արարատյան թագավորության պատմությունը հայոց տարեգրության կարևորագույն էջերից է: Ռուսա Ա հայոց արքան Արարատյան թագավորության հզոր տիրակալներից էր: Արքա, որին կարելի է բնութագրել որպես քաջ, առաքինի և ողբերգական կյանք ապրած մարտիկի…
Պատմությունն իրար հաջորդող օրինաչափ իրադարձությունների շարան է: Սակայն հայոց պատմությունը շատ առումներով զուրկ է օրինաչափություններից և տրամաբանությունից:
Զաքարյանների շրջանի պատմությունը հայոց տարեգրության ամենափառահեղ էջերից է: 1190 թվականից սկսված և շուրջ 20 տարի տևած արյունահեղ պատերազմների արդյունքում Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրները կարողացան ջախջախել սելջուկյան զորքերն ու ազատագրել Հայաստանի մեծ մասը: Զաքարյանների տերությունն իր տարածքով, ռազմական և տնտեսական հզորությամբ, քաղաքական ազդեցությամբ մեծապես գերազանցում էր ոչ վաղ անցյալում կործանված Բագրատունիների հայոց թագավորությանը:
VIII դարում սերտացան Հայ առաքելական եկեղեցու հարաբերություններն արաբական խալիֆայության հետ: Պետականության բացակայության պայմաններում եկեղեցին, ձգտելով առաջնության, համաձայնության եկավ խալիֆայության հետ: Արաբները Հայաստանում պաշտպանում էին հայ եկեղեցու շահերը քաղկեդոնիկ Բյուզանդիայի ոտնձգություններից, փոխարենը եկեղեցին արաբներին հայերի հպատակության երաշխավորն էր: Եղան դեպքեր անգամ, երբ հայոց կաթողիկոսներն արաբական բանակներ առաջնորդեցին ապստամբ հայության դեմ:
Հայոց քաղաքական և հոգևոր-մշակութային պատմության մեջ, Բագրատունիների թագավորության շրջանում, նշանակալի դեր է ունեցել Պահլավունիների իշխանական տոհմը: Պահլավունիները սերում են VIII դարում Հայաստանից տարագրված Կամսարականների զորեղ տոհմից:
Կամսարականների տոհմը կենսունակ գտնվեց: Երրորդ դարից հաստատվելով Հայաստանում՝ նրանք էական դեր ունեցան հայ միջնադարյան պատմության մեջ: Իսկ տոհմի շատ ներկայացուցիչներ հայոց քաղաքական և հոգևոր կյանքում գործուն մասնակցություն ունեցան անգամ պատմության նոր շրջանում…
Այն, որ հայ կինը կարևոր դերակատարում է ունեցել ազգային, հասարակական կյանքի բոլոր առանցքային անցուդարձերում, անհերքելի է: Հայ կանայք ոչ միայն տան, օջախի սյունն են, այլև ազգի ու պետության, և դա պատմականորեն ձևավորված իրողություն է:
Հայ-պարսկական առնչությունները հազարամյակների խորքից են գալիս: Պարսիկները մեզ ամենամոտ ցեղակից ազգն են: Հնում մեծ է եղել հայերի ազդեցությունը պարսիկների վրա: Նրանք մինչև երրորդ դարը՝ զրադաշտության ընդունումը, դավանում էին հայոց աստվածներին՝ Արամազդին, Անահիտին, Միհրին…
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: