Հայերեն   English   Русский  
������������������������������������������
Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչու է պետք փոխել երկրի մայր օրենքը, որովհետև այն չի կարգավորում մի շարք խնդիրներ՝ կոռուպցիա, իշխանությունների կամայականություն, գերկենտրոնացում, սոցիալական լարված վիճակ և այլն: Ըստ արդարադատության նախկին նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի նոր սահմանադրությունն այդ խնդիրները չի լուծելու, բայց դրանց մեծ մասն անցնում է սահմանդրական փոփոխություններով: Նա Սահմանադրությունը համեմատում է արձակ ստեղծագործության հետ ու նշում, որ գլխավոր գործող հերոսը պետք է լինի ոչ թե նախագահը, վարչապետը, ...
18-ամյա Տիգրանին հիվանդության պատճառով բանակ չեն զորակոչել: Նա վաղուց տանը մենակ է ապրում, մայրը գտնվում է հոգեկան առողջության կենտրոնում: Տիգրանն իր գոյությունը պահում է շուկայում մրգավաճառներին օգնելով:
Հունիսի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսպանիայի Սենատի անդամ Ուրկո Այարտզա Ազուրտզային՝ Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենզո Օչոայի ուղեկցությամբ:
Շրջադարձային փուլ է սկսվում Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական զարգացումներում: Հատկապես վերջին շրջանում առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, բայց խորքում ու իրականում իրար խիստ կապված երկու երևույթների համատեքստում: Ինչպես գիտենք, հունիսի 14-ին Սիրիայի կառավարական զորքերին հաջողվեց ազատագրել Քեսաբ քաղաքը:
«Երեկ նախատեսված էր խաղաղ բողոքի ակցիա ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացումների, սակայն ոստիկանները բռնարարքների դիմեցին և 27 քաղաքացի բերման ենթարկվեց», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ակտիվիստ Արման Ավետիսյանը: Նա նշեց, որ իրենց ակցիայի նպատակն էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հիմնավորումներ ստանալ, թե ինչու պետք է տեղի ունենա թանկացում:
Ստրասբուրգում՝ Եվրոպայի պալատի դահլիճում, Եվրոպայում հաստատված մի խումբ ադրբեջանցի քաղաքացիական փախստականներ բողոքի ակցիա են կազմակերպել պատգամավորների առջև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ:
Գրեթե երեք տարվա ընդմիջումից հետո մրցահարթակ է վերադառնում գյումրեցի ծանրորդ Գևորգ Դավթյանը:Նա մեջքի վնասվածքից հետո երկար ժամանակ է չէր մարզվում, սակայն բարեհաջող բուժումից հետո, արդեն 6 ամիս է ինտենսիվորեն մարզվում է այս տարվա առաջնություններին մասնակցելու համար:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: