Փետրվարի 9-ին Սոչիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը 10-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում՝ անցկացնելով 10-րդ մենամարտը: Հայ բռնցքամարտիկը մենամարտեց արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեի հետ և առաջին իսկ ռաունդի 1.18 րոպեին նոկաուտի ենթարկեց մրցակցին:
Հոկտեմբերի 27-ին Երևանի <<Դինամո>> մարզադահլիճում կայացավ բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունը, որին մասնակցեց շուրջ 70 մարզիկ: Կանանց պայքարում 51 կգ քաշային կարգում մեծահասակների առաջնությունում իր առաջին չեմպիոնական մեդալը նվաճեց Անուշ Գրիգորյանը:
Հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում իր հերթական մենամարտն անցկացրեց հայազգի բռնցքամարտիկ Արմեն Եփրեմյանը:
Անապայում անցկացվեց Եվրոպայի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից բրոնզե մեդալակիր դարձան Նարեկ Զախարյանը /66կգ/ և Գայանե Տեր Բարսեղյանը /48կգ /: ՀԱՕԿ լրատվական բաժին
Անապայում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության մրցումային 3-րդ օրը ռինգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից 3-ը դուրս են եկել քառորդ եզրափակիչ: