Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մասսայականության նշանաբանով մեկնարկել է բռնցքամարտի բաժնի գործունեության 40-ամյակին նվիրված պատանեկան բաց մրցաշար:
Հոկտեմբերի 20-ից 29-ն Անթալիայում կընթանա բռնցքամարտի մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականն ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ մրցաշարի նախապատրաստական շրջանակներում երկու ուսումնամարզական հավաք է անցկացրել:
Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Տրոիցկ քաղաքի «Քվանտ» մարզապալատում պրոֆեսիոնալ բռնցամարտի շոու-երեկոյի ընթացքում օտարերկրացի մարզիկների հետ ռինգ բարձրացան նաև Հայաստանի ներկայացուցիչներ Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանը:
Լուսադեմին Հայաստանի ազգային հավաքականի բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը (64 կգ քաշային կարգ) եւ Կարեն Տոնականյանը (60 կգ) Համբուրգում անցկացված աշխարհի առաջնությունից վերադարձան Երեւան:
Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը բազմիցս է մեր երկիրը պատվով ներկայացրել միջազգային տարբեր մրցաշարերում՝ դառնալով Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, աշխարհի գավաթակիր: Սիրողական բռնցքամարտում տիրող անարդարությունների, մրցավարական կողմնակալությունների պատճառով Գոռն այժմ կարիերան շարունակում է պրոֆեսիոնալ ռինգում: