Հայերեն   English   Русский  
������������������������������������������ ������ ������������������������������ ������������������������������������������ ������������������������������
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին եւ ներկա գտնվել գյուղում կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի պետական սահմանի պահպանության տեղամաս և մարտական դիրք:
Սիրելի հայրենակիցնե՛ր.Այսօր այնպես է ստացվել, որ ես լինելով ձեզանից մեկը՝ հնարավորություն և պատիվ ունեմ շնորհավորելու ձեր Նոր տարին և Սուրբ ծնունդը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին գալիք տոների կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:
Ավելի քան 50.000 մարդ Սուրբ Ծննդյան տոնի գիշերը տարհանվել է Գերմանիայի Ագսբուրգ քաղաքից այն բանից հետո, երբ հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի 1,8 տոննա կշռող ռումբ:
Միլանի ոստիկանությունը սպանել է օրեր առաջ Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառում ահաբեկչություն իրականացնելու մեջ կասկածվող տղամարդուն՝ Թունիսի քաղաքացի Անիս Ամրիին: Այս մասին հաղորդում է Ալ-Ջազիրան՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրին: Նշվում է նաև, որ Իտալիայի ներքին գործերի նախարարությունը շուտով ասուլիս կհրավիրի ահաբեկչի սպանության դեպքի վերաբերյալ:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատարը մխրճվել էր Բեռլինի կենտրոնում տեղադրված սուրբծննդյան տոնավաճառ այցելած մարդկանց ...
Մուսուլման կին ենթարկվել է դաժան հարձակման այն բանից հետո, ինչ «Շնորհավոր Սուրբ Ծնունդ» արտահայտությանը նա պատասխանել է «Ուրախ տոներ»: Դրանից հետո տղամարդը հարվածել է 33-ամյա կնոջ մեջքին գարեջրի շշով:Դեպքը տեղի է ունեցել Ավստրալիայի Պերթ քաղաքում: Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել տղամարդու նկատմամբ:
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ընդունված է զարդարել տոնածառը Ամանորի և սուրբծննդյան տոներից մեկ ամիս առաջ: Այս տարի ևս այդ ավանդույթը պահպանվել է:Մի քանի օր առաջ Վիլնյուսի կենտրոնական հրապարակում տեղադրվել է յուրօրինակ գեղեցկության տոնածառ` զարդարված 50000 գունավոր լամպերով: Տոնածառի բարձրությունը կազմում է 27 մետր, լայնությունը` 50 մետր: Վիլյնուսի քաղաքապետն արդարացիորեն անվանել է այն Եվրոպայի լավագույն տոնածառ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: