Հայերեն   English   Русский  
������������������������������������������ ������ ������������������������������ ������������������������������������������ ������������������������������
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ մայրաքաղաքում անցկացվող տոնական միջոցառումների շրջանակում հատուկ մանուկների համար կազմակերպվել է համերգային ուրախ ծրագիր:
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:
Ջենիֆեր Լոպեսը տեղադրել է լուսանկարներ, որտեղ վերջինս պարում է իր երեխաների հետ Քրիս Ջեների կազմակերպած Սուրբ Ծննդյան խնջույքի ժամանակ:Լոպեսը կրում էր գլամուրային, նեղ, ժանյակավոր մի զգեստ և բարձր-գոտկատեղ ունեցող տաբատ: Երեխաները՝Մաքսը և Էմմեն նույնպես տոնական և շքեղ տեսք ունեին: Լինելով երգչուհի և դերասանուհի՝ Լոպեսը իր պարտքն է համարում սովորեցնել իր 7-ամյա երեխաներին գեղեցիկ երգել ու պարել: Որդու հետ լուսանկարը Լոպեսը վերնագրել է այսպես «Ես և իմ փոքրիկ տղամարդը»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տոնական ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը մշտապես լուսաբանելու, ինչպես նաև ակտիվ համագործակցության համար ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչների Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով` անվանական ժամացույցով և խրախուսել ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
Քիմ Քարդաշյանը առաջ անցավ իր բոլոր քույրերից՝ Սուրբ Ծննդյան կապակցությամբ ստանալով 150 նվեր իր սիրելի ամուսնուց՝ Քանյե Ուեսթից:Նվերները փաթեթավորված էին մուգ գույնի թղթի մեջ: Փաթեթներից մեկում Prada բրենդի կոմբինոզոն էր և LouisVuitton զգեստ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան սպորտի ոլորտի պատասխանատուների հետ մասնակցել է Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է ընդունելությանը մասնակցող լրագրողներին և ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցների աշխատակիցներին, նրանց ընտանիքներին՝ մաղթելով առողջություն, երջանկություն և հաջողություններ բոլոր ձեռնարկներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: