Հայերեն   English   Русский  
Amnesty International
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը դեմ է արտահայտվել Amnesty International կազմակերպության միջազգային դիտորդների մուտքին Սիրիա:Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի Europe1 ռադիոկայանին տված հարցազրույցում:«Ոչ, միանշանակ ոչ ... Դա ինքնիշխանության հարց է .... Կհամաձայնեք, որ սիրիական պատվիրակությունը քննի պատճառները, թե ինչու նախ Նիկոլա Սարկոզիի, ապա Ֆրանսուա Օլանդի նախագահության օրոք բանակը հարձակվեց լիբիացիների վրա և սպանեց մի քանի տասնյակ կամ հարյուր հազարավոր մարդկանց» - պատասխանել է Ասադը օտարերկրյա ...
Միջազգային Amnesty International կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը հետաքննել արդար դատավարության իրավունքի խախտումները և «Մահմեդական միասնություն» շարժման առաջնորդ Թալեհ Բաղըրզադեի, ևս 17 մարդկանց խոշտանգումների ենթարկելու փաստերը:
Միջազգային Amnesty International կազմակերպությունը հրապարակել է նոր զեկույց Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում տիրող իրադրության վերաբերյալ:
Տասը երկրները, որոնք ապահովում են համաշխարհային տնտեսության ընդամենը 2.5 տոկոսը, ընդունել են աշխարհի փախստականների կեսից ավելին: Այս մասին բարձրաձայնում են իրավունքների խմբերը՝ մեղադրելով հարուստ երկրներին՝ աղքատ ազգերին անօգնական թողնելու մեջ:
Միջազգային իրավապաշտպան “Amnesty International” կազմակերպությունը ի պաշտպանություն Ադրբեջանում կալանավորված լրագրող Խադիջա Իսմայիլովայի՝ արշավ է սկսել:
Միջազգային “Amnesty International” իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում 2015/2016թթ. մարդու իրավունքների վիճակի մասին զեկույց:Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը, զեկույցում Ադրբեջանի վերաբերյալ նշված է, որ երկրում շարունակվում են քաղաքացիական հասարակության և քաղաքական այլախոհների նկատմամբ հարձակումները:
Ռուսաստանը հերքել է իր հասցեին չորեքշաբթի Amnesty International գործակալության հնչեցրած մեղադրանքներն այն մասին, որ Սիրիայի տարածքում իր օդուժի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով սպանվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ:
Լրագրող Ռասիմ Ալիևի սպանության հետաքննությունը իր վերահսկողության տակ վերցնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոստումը դժվար թե իրական արդարադատության բերի: Այս մասին նշված է միջազգային “Amnesty International” կազմակերպության հայտարարությունում, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:
Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի կառավարության կողմից անարդարացիորեն բանտարկված բոլոր քննադատներին, որպեսզի դրական ժառանգություն թողնի Եվրոպական խաղերի առնչությամբ:
Ինչպես Անկախը տեղեկացրել էր՝ հունիսի 3-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ 16-րդ թաղամասի թիվ 39 շենքի մոտ 20 տեղից դանակահարված և պարանոցը կտրած տղամարդ կա:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: