Մուրաբայի համար օգտագործել թեյի վարդի թերթերը: Մկրատով թերթերի սպիտակ մասը կտրել, չորացածները` հեռացնել, մաղում թափահարելով և մաղելով թերթերից հեռացնել վարդափոշին: Պատրաստած թերթերը սառը ջրով լվանալ, դնել թասը և վրան ջուր լցնել (1 կգ վարդին` 2 լ ջուր), դնել կրակին, տաքացնել մինչև եռալը, ապա եփել 5 րոպե: Դրանից հետո լցնել շաքարավազը և մուրաբան եփել մինչև պատրաստ լինելը: