Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Վաղն առավոտյան մեր թիմերն անմիջապես Օլիմպավանից կմեկնեն Թբիլիսի, որտեղ հունիսի 9-12-ը կմասնակցեն միջազգային մրցաշարի:
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ըմբիշների թարմացված վարկանիշային աղյուսակը: Լավագույնների շարքում ընդգրկվել է Հայաստանի հավաքականի վեց ըմբիշ:
Գյումրեցի չեմպիոն՝ հայ հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրն այսօր դարձավ 25 տարեկան։
ԵԱՀԿ Մինսկի խումբը կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ Ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ հաջորդ հանդիպումը կազմակերպելու առնչությամբ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունը: Առաջին օրը մրցագորգ դուրս եկած երեք հայորդիներից Արսեն Ջուլֆալակյանը հենց առաջին գոտեմարտում պարտվեց իր գլխավոր հակառակորդ Ռոման Վլասովին և դուրս մնաց հետագա պայքարից: Միհրան Հարությունյանը հաղթանակներով առաջ շարժվեց և հասավ բրոնզե մեդալի համար պայքարին, սակայն պարտվեց:
ՀԸՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, եր հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սկսում է սեպտեմբերին Լաս Վեգասում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնության նախապատրաստական վերջին փուլը:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 66 կգ քաշային
Միհրան Հարությունյանը հավասարը չունեցավ Ռուսաստանի մայրաքաղաք
Մոսկվայում կայացած Սերգեյ Տարասկինի միջազգային հուշամրցաշարում: