Հայերեն   English   Русский  
������������������������������������������
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ` նորաթուխ զույգը պատրաստվում է իրենց սիրո պատմության մասին շոու թողարկել
Պարզվում է` հայտնի հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանի և բասկետբոլիստ Տրիստան Թոմսոնի սիրավեպն այնքան էլ երկար չշարաւնակվեց: RadarOnline պորտալի աղբյուրի փոխանցմամբ` Տրիստանն առաջարկել է Քլոե Քարդաշյանին դադար վերցնել իրենց հարաբերություններում և արդեն հասցրել է նորածին որդու մոր հետ վերամիավորվել: Աղբյուրների փոխանցմամբ` տեղի է ունեցել այն, ինչից Քլոեն այդքան վախենում էր: Գրում է Starslife.ru.-ն:
Դերասանուհին կրկին ամուսնուն խանդում է գործընկերուհիների նկատմամբ
Թեև հայտնի հեռուստաաստղ և մոդել Քայլի Ջեների և ռեփեր Թայգայի բաժանումից անգամ մեկ ամիս չի անցել, սակայն Քարդաշյան-Ջեներ աստղային ընտանիքի ամենակրտսեր ներկայացուցչին հաջողվել է արդեն իր «մեծ սիրո» մասին մոռանալ և նոր սիրավեպ սկսել: Գրում է Tatler.ru.-ն:
Երգչուհին նոր սիրեցյալի մասին անկեղծ հարցազրույց է տվել Էլեն Դեջեներեսի շոոուի շրջանակներում
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի նախկին կինը` դերասանուհի Էմբեր Հերդը հաստատել է միլիարդատեր Իլոն Մասկի հետ սիրավեպի մասին տարածված տեղեկությունը: Շիկահերն իր և նոր սիրելիի սիրավեպի մասին ավելի վաղ լրատվամիջոցների տարածած հայտարարությունը հաստատել է ինստագրամ սոցիալական ցանցի միջոցով` միլիարդատիրոջ հետ համատեղ լուսանկար հրապարակելով, որում նրա այտին կարմիր շրթներկով համբույր է երևում: Գրում է Tatler.ru.-ն:
Ընթացիկ տարվա փետրվար ամսին դերասան Ջոշուա Սասի հետ ծանր բաժանումից հետո երգչուհի Քայլի Մինոուգը կարճ ժամանակով անձնական կյանքում դադար էր վերցրել: Ու թեև երգչուհուն սիրավեպ էին վերագրում նախկին սիրեցյալ Օլիվյե Մարտինեսի հետ, պարզվեց, որ այդ ասեկոսեներն իրականությանը չեն համապատասխանում: Գրում է Popcornnews.ru.-ն:
Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ հայտնի հոլիվուդյան դերասաններ Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Գարները հերթական անգամ ամուսնալուծության համար դիմում են ներկայացրել: Աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ այս անգամ արդեն նրանք վերջնական որոշում են կայացրել: Գրում է Elle.ru.-ն:
Օրեր առաջ 40-ամյա հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումին դերասանուհի Նինա Դոբրևի ընկերակցությամբ են նկատել: Պապարացիներին հաջողվել է զույգին միասին նկարահանել, երբ նրանք Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերայից հետո միասին զբոսնել են Լոս Անջելեսում: Գրում է Elle.ru.-ն:
47-ամյա Ջենիֆեր Լոպեսը և 41-ամյա Ալեքս Ռոդրիգեսն այլևս չեն ցանկանում իրենց հարաբերություննները թաքցնել: Երգչուհուն և բեյսբոլիստին, որոնց սիրավեպի մասին լրատվամիջոցները հայտնեցին մարտի սկզբին, նկատել են Նյու Յորքի ռեստորաններից մեկում: Գրում է Spletnik.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: