Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի հետևանքով երկու ոստիկան և մեկ հրշեջ է վիրավորվել, որոնք թեթև վնասվածքներ են ստացել: Այդ մասին հաղորդագրություն տարածել է Փարիզի հրշեջ ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառուցվածքը պահպանվել է, սակայն իրավիճակը շարունակում է ծայրահեղ անկայուն մնալ: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեսթերը: Գրում է Russian.rt.com-ը:
«Փաստ» թերթը գրում է. «Հետհեղափոխական փոփոխությունները նորանոր «հասցեներ» են ընդգրկում: «Փաստ» թերթի տեղեկություններով, աշխատանքից ազատվել է Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը:
Ֆրանսիայի ոստիկանությունը Թուլուզում «դեղին ժիլետների» շաբաթօրյա ցույցերի ժամանակ բերման է ենթարկել 45 մարդու: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով BFM հեռուստակայանին:
Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի` ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու հրամանագրին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատեց այսպես կոչված «հակախուլիգանական օրենքը», որն ուղղված է բողոքի ցույցերի ագրեսիվ մասնակիցների հակազդեցությանը: Դրա բովանդակությունը հրապարակվել է այսօր պետական L'Officiel տեղեկատուում:
«Դեղին ժիլետների» հերթական ալիքը Ֆրանսիայում նշանավորվեց շարժման ամենաթույլ համախմբումով սկզբնավորումից ի վեր: 21-րդ շաբաթի կապակցությամբ նման արդյունք արձանագրեց Le Monde թերթը: