Այսօրվանից Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկնարկում է ԱՀ Նախագահի և Ազգային ժողովի ընթացիկ տարվա մարտի 31-ին կայանալիք հերթական ընտրություններին դիտորդների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման գործընթացը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2019 թվականի արդյունքների ամփոփմանը եւ 2020 թվականի անելիքներին:
Հայաստանի տարածքում ճանապարհային տուգանքների 9 բալանոց համակարգն առայժմ չի կիրառվի Արցախի քաղաքացի հանդիսացողների վրա: Այս մասին նշել է Արցախի ՃՈ պետի տեղակալ Արմեն Հարությունյանը, հաղորդում է Արցախի հանրային հեռուստատեսությունը:
Հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երկկողմ զրույց է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ասաց, որ Արցախի ԱԳՆ-ի նախաձեռնությամբ վերանայվել է օտարերկրյա զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրերի տրամադրման կարգը:
Հունվարի 16-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի եւ Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արեւելք ընկած հատվածում։