Հայերեն   English   Русский  
������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������
Նոյեմբերի 13-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից:
Երբ միջնորդ երկրներից մեկի արտգործնախարարը հայտարարում է, որ հակամարտության լուծումը պետք է բավարարի 3 կողմերին՝ Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, դա դիվանագիտական ձևակերպում է։
Հայաստանի քաղաքական ու քարոզչական դաշտում պարբերաբար հայտնվում է «Ղարաբաղը ծախում են» մեղադրանքը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսել քաղաքում մասնակցել է Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների կողմից կազմակերպված գալա-միջոցառմանը:
Նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց:
Քաղաքական պայքարը նաև տեսակների և մտածողության պայքար է։
Արցախի հետ Բելգիայի հոլանդախոս պատգամավորների բարեկամության խմբի անդամների և ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվեց Ֆլամանական խորհրդարանում։
Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արամ Գրիգորյանի նախագահությամբ: Օրակարգում «Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում» հարցն էր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ֆլամանդական խորհրդարանի մի խումբ անդամների հետ:
Ադրբեջանում ՌԴ դեսպանին կանչել են երկրի ԱԳՆ։ Նրանք բողոքի նոտա են հղել` Մասիս Մայիլյանի` Մոսկվա այցի թեմայով։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: