Հայերեն   English   Русский  
��������������������������������������������������� ������������������������
Կոտայքի մարզում հիմնանորգված, բարեկարգված և ժամանակակից սարքավորումներով կահավորված բժշկական կենտրոնների առկայությունը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի համար մարզային խնդիրների լուծման առաջնահերթություններից է՝ բժշկական ծառայությունների պատշաճ մակարդակով կազմակերպման, քաղաքացիների սպասարկման և անհրաժեշտ բժշկական օգնությունն ավելի բարձրակարգ տրամադրելու հրամայականով պայմանավորված:
Կոտայքի մարզում, մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թիվ 122 հասցեում գործող «Կովկաս» ռեստորանային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի կա կախված։
Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակի առիթով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ: Խնդիրը քննարկվել է ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների հետ: Ուղարկվել են համապատասխան գրություններ:
Կոտայքի մարզում մահվան ելքով ավտովթարի դեպքով Հրազդանի քաղաքապետի որդուն մեղադրանք առաջադրվեց:
Կոտայքի մարզի Գառնի համայնքի հետ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագծային լուծումների, հնարավոր բնապահպանական ու սոցիալական ազդեցությունների վերաբերյալ ավելի քան երկու տարի տարվող քննարկումներն ավարտվել են:
Կոտայքի մարզում Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը, որին մասնակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, տեղական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարները, համայնքի բնակիչներն ու մարզադպրոցի սաները: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել նորաբաց մարզական կրթօջախում՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին և մարզումների համար ստեղծված պայմաններին:Երկհարկանի մարզադպրոցն ունի մեծ և փոքր դահլիճներ՝ նախատեսված վոլեյբոլի, բասկետբոլի, մինի ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: