Գրանդ Քեյ կղզու մերձակայքում` (Բահամյան կղզիներ) ուղղաթիռ է կործանվել, որում Միացյալ Նահանգների 7 քաղաքացի է գտնվել, որոնք բոլորը զոհվել են: Գրում է Russian.rt.com-ը:
Տրիպոլիի մերձակայքում գտնվող Թաջուրա շրջանում անօրինական ներգաղթյալների կենտրոնի ուղղությամբ իրականացված օդային հարվածի հետևանքով զոհերի թիվը 53-ի է հասել: Գրում է Russian.rt.com-ը:
Tass լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Իրկուտսկի մարզի արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ ավելի քան 1200 մարդ տուժել է, 14-ը` զոհվել ուժեղ ջրհեղեղների հետևանքով: Գրում է Gazeta.ru-ն:
Շինարարության և տարածաշրջանային հարցերով ՌԴ վարչապետի տեղակալ Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ Իրկուտսկի շրջանում ջրհեղեղի հետևանքով 12 մարդ է մահացել: Գրում է Russian.rt.com-ը:
SUNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Սուդանի առողջապահության նախարարության քարտուղար Սուլեյման Աբդուլջաբարը հայտարարել է, որ Սուդանում կիրակի օրը տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ 7 մարդ զոհվել է, 181-ը` վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը: