ՖԻՖԱ-ն մերժել է 2018թ-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում չանցկացնելու կոչերը՝ նշելով, որ մրցումները կարող են դրական ազդեցություն ունենալ:Ռուսաստանի ենթադրվող ներգրավվածությունը անցած շաբաթ Մալազիայի ավիաուղիների ինքնաթիռը Ուկրաինայում վայր գցելու գործի մեջ ստիպել է գերմանացի որոշ պատգամավորների վերանայել խաղերը հյուրընկալելու երկրի իրավունքը: