Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոն Լաս Վեգասի հյուրանոցային համալիրում իրականացված հրաձգությունն ահաբեկչության հետ չի կապում: Այդ մասին մամուլի ասուլիսի շրջանակներում հայտարարել է ՀԴԲ-ի հատուկ գործակալ Աարոն Ռոուսին: Գրում է Russian.rt.com-ը:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Լաս Վեգասի հրաձգության հեղինակ Սթիվեն Պեդոկի 62-ամյա ընկերուհի Մերիլ Դենլին հայտարարել է, որ տեղյակ չի եղել հրաձիգի պլանների մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Օրեր առաջ Լաս Վեգասի Mandalay Bay հյուրանոցային համալիրում երաժշտական փառատոնի շրջանակներում հրաձգություն իրականացրած 64-ամյա Սթիվեն Պեդոկը ԱՄՆ-ի հարկային վարչության աշախատակից է եղել:Այդ մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:
Նախօրեին Լաս Վեգասում երաժշտական փառատոնի շրջանակներում հրաձգություն իրականացրած 64-ամյա Սթիվեն Պեդոկի հայրը բանկերի սերիական կողոպտիչ և հոգեկան հիվանդ է եղել, ինչպես նաև եղել ՀԴԲ-ի կողմից առավել շատ որոնվող անձանց ցուցակում: Գրում է Russian.rt.com-ը:
Նախօրեին Լաս Վեգասում երաժշտական փառատոնի շրջանակներում հրաձգություն իրականացրած 64-ամյա Ստիվեն Պեդոկը մուլտիմիլիոնատեր է եղել: Այդ մասին հայտնել է նրա եղբայրը` Էրիկ Պեդոկը: Գրում է Russian.rt.com-ը:
Վերջին տվյալներով` Լաս Վեգասի հրաձգության հետևանքով զոհերի թիվը 59-ի, իսկ վիրավորներին` 527-ի է հասել: CNN հեռուստաընկերության փոխանցմամբ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Նևադա նահանգի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն: Գրում է Gazeta.ru-ն:
Լաս Վեգասի Mandalay Bay հյուրանոցային համալիրում քանթրի ոճի երաժշտական փառատոնի շրջանակներում հրաձգություն իրականացրած անձն ինքնասպանություն է գործել նախքան ոստիկանության ժամանելը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռեւս տեղեկություն չունի հոկտեմբերի 2–ին Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհերի եւ տուժածների թվում հայեր կան, թե ոչ։
NBC News հեռուստաընկերության փոխանցմամբ` Լաս Վեգասի Mandalay Bay հյուրանոցային համալիրում քանթրի ոճի երաժշտական փառատոնի շրջանակներում իրականացված հրաձգության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը: Գրում է Գրում է Vesti.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: