London Chess Classic-ի կազմակերպիչները տեսանյութ են հրապարակել, որտեղ աշխարհի ուժեղագույն շախմատիստները մեկ բառով փորձել են բնութագրել միմյանց: Լևոն Արոնյանին բնութագրել են որպես ստեղծարար, բարդ, դիրքային վարպետ, սրամիտ, խորամանկ, դասական, լավ պատրաստված: Արոնյանն ինքն իրեն անվանել է «հաջողակ»: