Հայաստանում քանի՞ ընկերություն կա, որի շրջանառության մոտ կեսը շահույթն է, ընդ որում, այդ ամենը հարկային մարմիններից չի թաքցվում: Դժվար է ասել: Բայց «Արարատի Աբրիկոն» ընկերության ղեկավար Կարեն Խաչիկյանը, որ հայկական «Աբրիկոն» ապրանքանիշի ու նույնանուն տեսակի խմիչքների ստեղծողն ու արտադրողն է, հպարտանում է հենց այդ ցուցանիշով: Կարեն Խաչիկյանը նաև հպարտանում է, որ իրենց արտադրանքի 95 տոկոսն արտահանվում է, ու «Աբրիկոնն» այսօր արդեն հանդիպում է անգամ այնպիսի երկրներում, որտեղ պաշտոնապես ներկայացված էլ ...