Դերասանուհի և մոդել Սոֆյա Հայաթն ուներ մեծ ճանաչում, կարողություն, նկարահանվում էր սերիալներում, սիրավեպ ուներ գեղեցիկ տղամարդկանց հետ, սակայն մի օր հրաժարվեց այդ ամենից ու դարձավ միանձնուհի: Նա որդեգրեց նոր անուն՝ Գայա Սոֆյա:
Հնդկաստանում աղքատ տղամարդը 12կմ քայլելով տարել է իր մահացած կնոջ մարմինն այն բանից հետո, ինչ հիվանդանոցի հերթապահը հրաժարվել է տրանսպորտային միջոց տրամադրել մարմինը տեղափոխելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ:
Կայացել է Թուրքիայի և Հնդկաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Սուշմա Սվարաջի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է նաև Թուրքիայում հուլիսի 15-ի գիշերը տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեջ իշխանությունների կողմից մեղադրվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի դերը: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով «Hindu» թեթրին և նրա աղբյուրներին:
Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամ նահանգի Կոկրաջհար քաղաքի շուկայում ահաբեկիչները կրակ են բացել քաղաքացիների վրա, որի հետևանքով առնվազն 14 մարդ զոհվել է, իսկ 15-ը` վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:
Մեծ Բրիտանիայում 12 օր շարունակ տղամարդկանց գեղեցկության ու տաղանդների մրցույթներ են անցկացվել:Մրցույթի արդյունքում միստր Հնդկաստանը առաջ է անցել 46 մրցակիցներից և դարձել է «աշխարհի ամենացանկալի տղամարդ»:
Հնդկաստանի, Բանգլադեշի և Մյանմարի միջև սահմանի վրա տեկտոնական լարվածության շատ մեծ գոտի կա, որը կարող է հանգեցնել դարի և նույնիսկ հազարամյակի ամենահզոր երկրաշարժի: Այս մասին հայտնում են սեյսմոլոգները Nature Geoscience ամսագրում հրապարակված հոդվածում: