Հայերեն   English   Русский  
������������������������ ������������������������������������������������������
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Իսլամական պետություն խմբավորումը իրականացնում է Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնությունների ցեղասպանություն: Այս մասին հաղորդում է arabic.rt.com-ը:
Հարգելի գեներալներ, սպաներ,ենթասպաներ, զինվորներ, Հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և բանվոր-ծառայողներ
Հայաստանում դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից առաջ ներքաղաքական գլխավոր ինտրիգը դարձավ ID քարտերի հարցը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մոտ երկու ամիս առաջ Ռուսաստանի Սոչի քաղաքում Հայաստանից ներկրված եւ այրելու միջոցով ոչնչացված 200 կիլոգրամ թառափ տեսակի ձկան սեփականատեր, «Արարատ իշխան» ՍՊԸ տնօրեն Արամ Մանուկյանը մինչ օրս որեւէ փոխհատուցում չի ստացել իր կրած վնասների համար, եւ ոչ էլ որեւէ մեկը նրան պարզաբանել է, թե ինչու, ի վերջո, ոչնչացվեց վերջինիս արտադրանքը։
«Չեք անցկացնի»-ն և մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ ու կուսակցություններ սահմանադրական փոփոխությունները տապալելու համար հանրահավաքների շարք սկսեցին Գյումրիից: Նախապես ստանալով Գյումրու քաղաքապետարանի թույլտվությունը՝ սեպտեմբերի 25-ի երեկոյան Գյումրու թատերական հրապարակում անցկացվեց հանրահավաք: Սակայն այն որոշակի ժամանակ ձգձգվեց. անջատվել էր էլեկտրականությունը: Մինչ կազմակերպիչները հոսանքի հարց էին կարգավորում, մարդկային բազմությունը շարժվում էր դեպի թատրոն՝ վերջինիս հիմնադրման 150-ամյակին ...
«ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում: Բանն այն է, որ նա նախօրեին ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է, որ սեպտեմբերի 13-ին Մարալիկում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ընտրողներին էլէներգիայի վճարման կտրոններ են բաժանվել:Նա ասել էր նաև, որ պատրաստ է նույնիսկ ցույց տալ այդ «չեկերի» օրինակները:
Սահմանադրական հանձնաժողովի որևէ անդամ չի վարձատրվել և չի վարձատրվելու: Հանձնաժողովը խորհրդատվական մարմին է և աշխատում է հասարակական հիմունքներով: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը քննարկելիս հայտարարեց ՀՀնախագահինառընթերսահմանադրականբարեփոխումներիմասնագիտականհանձնաժողովիանդամՎարդանՊողոսյանը: Նա նաև նշեց, որ հանձնաժողովի գործունեության ու գործուղումների համար պետբյուջեից գումար չի ծախսվել. ամենն իրականացվել է դոնոր կազմակերպության միջոցներով:
Սկսած հունիսի 19-ից` հասարակության ամենատարբեր ներկայացուցիչներ ՀՀ նախագահից պահանջում են չեղարկել ՀԾԿՀ-ի` էլեկտրաէներգիան 6.93 դրամով թանկացնելու որոշումը: Սակայն, ինչպես նշում են իրավագետները, երկրի նախագահը ՀԾԿՀ-ի որոշումները չեղարկելու իրավազորություն չունի, քանի որ հանձնաժողովն անկախ մարմին է: Ու թեև հանձնաժողովի անդամներին նշանակում է երկրի նախագահը, նա կարող է միայն դիմել հանձնաժողովին` խնդրելով վերանայել իր ընդունած որոշումը, և նախագահի առաջարկն էլ հանձնաժողովին որևէ կերպ չի պարտադրում կայացնել ...
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնին նվիրված լսումների ժամանակ ՀԾԿՀ տնօրեն Ռոբերտ Նազարյանին հարց ուղղեց ՀԷՑ-ի բարեգործությունների մասին: Մանուկյանը նշեց, որ ՀԷՑ-ը 7 եկեղեցի է վերանորոգել, բարեգործություններ արել մանկատներում, մանկապարտեզներում, ծերանոցներում: «Ո՞վ է թույլ տվել: Ո՞վ է դիմել էս բարեգործություններն անելու համար»,-հարցրեց Մանուկյանը` հավելելով, որ անգամ եթե սակագնի մեջ ներառված չէ, միևնույն է, բեռ է ընկերության համար:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: