Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվ. հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը որոշում է կայացրել ս/թ մայիսի 4-ին նախազգուշական գործադուլ անել դպրոցի հիմնանորոգման և վերանորոգման խնդրները բարձրաձայնելու նպատակով:Պահանջները.1. Դպրոցի անհապաղ վերանորոգում և հիմնանորոգում2. ՈՒսումնադաստիարակչական գործընթացը պատշաճ կազմակերպելու հնարավորության ընձեռում:
Ապրիլի 20-ին, ժամը 11.20-ի սահմաններում, «ԳԱԶ-ՍԱԶ 3507» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Արագածոտնի մարզի Ծաղկասար-Ձորագյուղ միջհամայնքային ճանապարհի 1-ին կմ-ին շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել և գլորվել ձորը:
Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղը հայտնվել է անելանելի վիճակում: Խափանվել է գյուղի ջրի պոմպակայանը և արդեն 20 օր գյուղը զրկված է ջուր ունենալու հնարավորությունից: