Ապրիլի 15-ին Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Լոնդոնի հեղինակավոր Բրիտանական ակադեմիայում, ՄԹ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հովանավորությամբ, կազմակերպվել էր ճանաչված իրավաբան և իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոնի նոր՝ «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է այժմ հիշում հայերին» գրքի շնորհանդեսը:Շնորհանդեսին ներկա էին Լոնդոնում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, բրիտանահայ համայնքային կառույցների ղեկավարներ, լրագ ...