Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի բնակիչը պատահաբար վայր է ընկել բարձրահարկ շենքի 23-րդ հարկի պատուհանից՝ փորձելով տպավորություն գործել սիրած աղջկա վրա:Ականատեսները սոցկայքերում գրում են, որ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 24-ին, 16-ամյա դեռահասը, փորձելով տպավորել սիրելիին, անցել է պատշգամբի ճաղերով, կախվել ձողերից, սակայն, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել: Բարեբախտաբար, տղան ընկել է Renault Logan մակնիշի տաքսու վրա, ինչը մեղմել է հարվածի ուժը: Հայտնի է, որ դեռահասին հոսպիտալացրել են տարբեր վնասվածքներով: ...