Հայերեն   English   Русский  
������������������������������������ ������������������������������������������������������������������
ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության ադամները ԱԳՆ-ի շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 11-ին, ակցիա էին կազմակերպել և իրենց հետ բերել էին նաև դատարկ ճամպրուկ։ Նրանց պահանջն է, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացնի իր հրաժարականը։ ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության տնօրեն Հայկ Մամիջանյանը դատարկ ճամպրուկի մեջ դրել էր նամակ, որտեղ ասվում է․
Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Պրիստայկոյի հետ միասին մասնակցեց Շվեդիայի Միջազգային հարաբերությունների իսնտիտուտում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրի ներքո:
ՀՀ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» խորագրով նախարարական հանդիպմանը և պատասխանել հարցերին: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 5-ին հանդիպեց Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ:
Նոյեմբերի 4-6-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում՝ մասնակցելու ԱլԳ 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը և դրա շրջանակներում կայանալիք միջոցառումներին։
Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոնակոյում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 30-ին հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: ԱԳ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ նախարարական այս համաժողովը ևս մեկ պատեհ առիթ է՝ հանդիպելու Ֆրանկոֆոն մեծ ընտանիքին, քննարկելու Կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները և ուղենշելու համագործակցության հեռանկարները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: