Հայաստանը նախատեսում է մինչև այս տարվա վերջ դիվանագիտական ներկայացուցչություն բացել Եթովպիայում: Այս մասին, ելույթ ունենալով դեսպանների և դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հավաքի ժամանակ, ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:Նախարարը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության համար Աֆրիկյան մայրացամաքը մնում է դեռեւս նոր ուղղություն: