Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 15-ին, ժամը 03։23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մագիստրոսի փողոցում՝ «Արարատ» բանկի մոտակայքում, այրվում է կայանած ավտոմեքենա։
Հունվարի 15-ին, ժամը 21։08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, վնասվել է մոտակայքում գտնվող գազատար խողովակը։
Հունվարի 15-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 15-ին, ժամը 19:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ կոյուղամաքրման կայանի տանիքում, քաղաքացին փորձում է ինքնահրկիզել իրեն: