Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը, հավանաբար, օգտագործում է այլ երկրներում իր դեսպանատները ահաբեկչական հարձակումներ պլանավորելու նպատակով: Գրում է Gazeta.ru-ն:
Tolo News հեռուստաընկերության փոխանցմամբ` Աֆղանստանի արևելքում գտնվող Լոգար նահանգում ականապատված ավտոմեքենա է պայթեցվել: Իրականացված ահաբեկչության հետևանքով մեկ կին զոհվել է, 4 մարդ վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:
Փարիզում պատրաստվում են Էֆելյան աշտարակի շուրջ կառուցվող ցանկապատի բացմանը: Ցանկապատը կառուցվում է ահաբեկչական գործողություններից խուսափելու համար:
BFMTV հեռուստաընկերության փոխանցմամբ` Ֆրանսիայի իրավապահ մարմինները երկրի կենտրոնական հատվածում նախապատրաստվող ահաբեկչություն են կանխել: Գրում է Russian.rt.com-ը:
BFMTV հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի իշխանությունները նոր ահաբեկչական հարձակում են կանխել, իրականացված հատուկ գործողությունների արդյունքում եգիպտական ծագում ունեցող երկու երիտասարդներ են ձերբակալվել: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը: Գրում է Russian.rt.com-ը:
The Dallas Morning News պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ-ի Տեխաս նահանգի դպրոցներից մեկի աշակերտը ձերբակալվել է Պլեյնո քաղաքի առևտրի կենտրոնում ահաբեկչական գործողություն պատրաստելու կասկածանքով: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի խորհրդարանը պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին հեռացրել է Գերագույն ռադայի ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի կազմից: Գրում է Russian.rt.com-ը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսն հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել քիմիական զենքի գործով, ինչպես նաև ահաբեկչության հովանավոր պետություն հայտարարել նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման պատճառով: Գրում է Gazeta.ru-ն:
Մարջորիի Stoneman Douglas High School-ի ուսանող Անտոնի Բորգեսը դպրոցում անցյալ չորեքշաբթի տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ փորձել է փակել և կողպել դուռը: Ահաբեկիչը կրակել է նրա ոտքերի և մեջքի ուղղությամբ :
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: