Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքի երկու մզկիթներում հրաձգություն է տեղի ունեցել: Հրաձգությունների հետևանքով հիվանդանոցներում տասնյակ վիրավորներ են գտնվում, իսկ զոհերի թիվը նախնական տվյալներով հասել է 40-ի: Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու, այդ թվում ` երեք տղամարդ և մեկ կին: Գրում է Gazeta.ru-ն: