Իրանի արտաքին գործերի նախարարի արաբ-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեին Ամիր Աբդոլահիանը նշել է, որ Իրանը չի հավատում տարածաշրջանում ահաբեկչության
դեմ պայքարում ամերիկացիների ձգտումներին, քանզի մինչ այժմ նրանց կողմից ոչ մի կտրուկ գործնական
քայլ չի արվել:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է,
որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրենց իրականացրած
գործողությունները նպատակ ունեն ոչ թե վերահսկողություն հաստատել նրանց նկատմամբ, այլ
ամբողջովին ոչնչացնել:
Նեթանյահուն քաղաքացիներին կոչ է արել պատրաստ լինել երկարատև պատերազմի:
Վերջինս խոստացել է, որ չնայած միջազգային հանրության աճող ճնշումների,
Իսրայելը կանգ չի առնի, քանի դեռ բանակը չի կատարել իր առջև դրված
առաջադրանքը:
Պետությունը տեղեկություն է ստացել, որ Սիրիայի քաղաքացիական կռվին մասնակցած զինյալները վերադարձել են Եվրոպա ու պատրաստվում են ահաբեկչական մասշտաբային ակտի:
Մերձավորարևելյան նոր զարգացումները կարելի է բնութագրել որպես քաոսային. նոր պետությունների ու պետական միավորումների առաջացումով ուրվագծվում է մերձավորարևելյան աշխարհաքաղաքական նոր պատկեր: