Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմագործողության հետ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի:
ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհամը Twitter-ում կատարած գրառման մեջ ողջունել է նախագահ Դոնալդ Թրամփի` Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար Կոնգրեսի հետ միասին համագործակցելու որոշումը:
Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի ռազմական օպերացիայի մեկնարկին հաջորդեցին բազմաթիվ դատապարտող հայտարություններ և ռազմագործողությունը դադարեցնելու կոչեր աշխարհի տարբեր կողմերից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի նախագահի Twitter-ում արած գրառումից։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ «կոչնչացի ու կկործանի Թուրքիայի տնտեսությունը, եթե թուրքերը անցնեն թույլատրելի սահմանը»։