Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Այսօր՝ հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ՀՀԿ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց, որ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը գրություն է ուղարկել իրեն:
ՀՀԿ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը քիչ առաջ միջնորդեց դատարանին՝ Գրիգորյանի նկատմամբ նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Ըստ դատախազի՝ փորձաքննությունը բխում է Գրիգորյանի շահերից:
Այսօր՝ հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ՀՀԿ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժել գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքն ու գրավի միջնորդությունը։
Այսօր՝ հունիսի 17-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ դռնբաց դատական կարգով շարունակվում էր ՀՀԿ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը։
ՀՀԿ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին երեկ՝ հունիսի 14-ին, Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից տեղափոխել են Նաիրի ԲԿ:
Երևան քաղաքի դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ սկսվեց Մանվել Գրիգորյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով առաջին նախնական դատական նիստը։
«Մանվել Գրիգորյանի նկատմամբ շարունակում են տոտալ հաշվեհարդար կատարել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Մանվել Գրիգորյանն այսօր՝ հունիսի 11-ին, կրկին չէր ներկայացել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ պետք է կայանար Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ Նազիկ Ամիրյանի գործով դատական հերթական նիստը
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: