Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Բաղդադի զորամիավորումներն «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի բռնազավթումից վերջնականապես ազատագրել են Հավիջա քաղաքը և դրա ողջ շրջակայքը՝ գոտի, որն ինչ-որ առումով բուֆերային դերակատարություն ուներ մի կողմից Իրաքի կենտրոնական իշխանությունների ենթակայության տակ գտնվող, իսկ մյուսից՝ Քիրքուքի հատվածում քրդական ուժերի կողմից վերահսկվող, այսպես կոչված, վիճելի տարածքների միջև: