Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին այսօր խորհրդարանի նիստի ավարտից հետո անդրադարձել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչություններին: Ինչպես տեղեկացնում է Ալիք-ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին, Լարիջանին հայտարարել է, որ չարամիտ ու երկչոտ ահաբեկիչներն իրագործել են աննշան մի գործողություն, որն իհարկե արժանացել է կտրուկ պատասխանի:.