Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը ծայրահեղ անհրաժեշտության դեպքում պատրաստ է դիտարկել ֆինանսական աջակցության վերաբերյալ Մինսկի խնդրանքը:
РИА Новости-ն, մեջբերելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, գրում է, «Բելառուսի իշխանությունները երկրի կայունությունը կպահպանեն և բոլոր լծակները գործի կդնեն երկրում կայունությունը և ֆինանսատնտեսական օրենքների անխախտելիությունը ապահովելու համար»:
«Ես հիացած չէի, որ Հայաստանը չստորագրեց Ասոցացման պայմանագիրը, բայց դա ինչ-որ առումով հասկանալի էր: Մենք հասկանում ենք, որ կառավարությունը գնաց այդ քայլին, որոշ հանգամանքներից ելնելով: Հիմա չեմ հասկանում, թե ինչո՞ւ այդքան արագ ենք անդամագրվում: Հետևանքները շատ լուրջ են լինելու և պետք է պատրաստ լինել», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, 24-ամյա Զավեն Բադոյանն այլևս Բելառուսի «Գոմել» ֆուտբոլի ակումբի խաղացող չէ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն Անվտանգության խորհրդին առաջարկել է ԿԺԴՀ-ի իշխանությունների նկատմամբ մարդկության դեմ ենթադրվող հանցագործությունների գործը Միջազգային քրեական դատարանին հանձնել` քննարկման:
“Համագործակցելով գնաճային բարձր ռիսկեր ունեցող երկրների հետ` չենք կարող զերծ մնալ այդ ռիսկերից”,-այսօր լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԵՏՄ անդամակցության հետևանքով գնային միտումներին և կանխատեսումներին անդրառնալով` նշեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Հոկտեմբերի 10-ին, երկարատև և բուռն քննարկումներից հետո, Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու պայմանագիրը, որի կազմի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015 թ. հունվարի 1-ից և ենթակա է վավերացման չորս երկրների խորհրդարանների կողմից: Ղրղզստանը և Տաջիկստանը ևս Միությանը միանալու հետաքրքրություն են ցուցաբերել:ԵՏՄ-ի ձևավորման նախանշված նպատակն է ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն անդամ երկրներում, ...
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր՝ հոկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների հերթական խորհրդի նիստը:Ինչպես հաղորդում է “Թրենդ” գործակալությունը, նիստին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջինիս և ԱՊՀ երկրների մյուս ղեկավարներին ընդունել է Անկախության պալատում: Սկզբում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը՝ սահմանափակ կազմով: Նիստին ելույթ է ունեցել նաև Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Բելառուս, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը՝ հղում կատարելով արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությանը:Այցի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը Բելառուսի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: