Մեքսիկայի իշխանությունները որոշում են կայացրել քաղաքական ապաստան տալ Էվո Մորալեսին, որը հրաժարական է տվել Բոլիվիայի նախագահի պաշտոնից իր կյանքին սպառնացող վտանգի հետևանքով: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Մեքսիկայի ԱԳՆ ղեկավար Մարսելո Էբրարդին: