Ռուսաստանում Իրանի դեսպանությունը հայտարարել է, որ հանգանակություն է սկսում իր երկրի հարավ-արևելքում Սիստան և Բելուջստան գավառներին պատուհասած ջրհեղեղի հետևանքով տուժածներին օգնելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական կայքին: