Շտապում եմ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի 3-րդ հարկ՝ զինվորական հաշմանդամների համար գործող ժամանակավոր վերականգնողական կենտրոն` հանդիպելու քառօրյա պատերազմի վիրավոր զինվորներից մեկի՝ Հայկ Թորոսյանի հետ: Պայմանավորված ժամին այնտեղ եմ, բայց Հայկը չկա: Ասում են՝ իր սենյակում քնած է: Չեմ ուզում արթնացնել, սպասում եմ: Հետո հիշում եմ, որ ժամը 12:00-ին Հայկը պետք է համալսարան գնա քննության, հետևաբար ժամանակը քիչ է, ուզեմ-չուզեմ պետք է արթնացնեմ: Սանիտարուհին ներս է մտնում տղաների սենյակ, քիչ ...