Դեղաբույսի նկարագրությունը:Գոճմակազգիների ընտանիքին պատկանող, 0,3-1,5 մ բարձրության թուփ է: Աճում է սաղարթավոր անտառներում, հիմնականում ստվերոտ,հումուսային խոնավ հողերում: Տերևները նշտարաձև են, ծաղիկները` փնջաձև: Պտուղը վառ կարմրավուն կորիզապտուղ է, գնդաձև, փայլուն կորիզներով, որոնք պարունակում են հեշտ ցնդող յուղ, հասունանում ամռան վերջերին: ամբողջ բույսը, բացի ծաղիկներից, ունի բնորոշ տհաճ հոտ: Գայլահատի բազմաթիվ տեսակներից միայն հինգն են, որ աճում են հանրապետությունում: