1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասում` Հարդենբերգ փողոցում, ատրճանակից արձակված կրակոցով սպանվեց երիտթուրքական կուսակցության պարագլուխներից Թալեաթ փաշան, Հայոց ցեղասպանության թերևս գլխավոր մեղավորը: Նրան պատուհասող վրիժառուն` Սողոմոն Թեհլերյանը, չնայած հնարավորությանը, փախուստի չդիմեց, այլ հանդարտ ու սառնասիրտ հայացքով նայում էր իր զոհի դիակին, մինչև վրա հասած գերմանական ոստիկանությունը կձերբակալեր իրեն: Ապա հետևեց երկարատև դատավարությունը, որ իր ուշադրության կենտրոնում պահեց ...