Փոփ թագուհի Մադոննայի և հայտնի հոլիվուդյան դերասան Շոն Պենի ամուսնալուծությունից 20 տարի անց կարծես բոլոր սկանդալներն ու վեճերը վերջնականապես մոռացվել են, և այժմ արդեն նախկին ամուսինները միմյանց միայն երախտագիտությամբ և ջերմությամբ են վերաբերվում: Դերասանի կողմից Հայիթիին աջակցելու նպատակով կազմակերպված բարեգործական հավաքույթի ընթացքում Մադոնան հերթական անգամ ցուցադրել է, որ հիասքանչ հարաբերությունների մեջ է նախկին ամուսնու հետ և նրան հրապարակավ սեր է խոստովանել: Գրում է Popcornnews.ru.-ն: