Դարչինն առողջության ու գեղեցկության համեմունք է, որը դաբաղանյութեր, արժեքավոր եթերայուղեր, խեժ ու կալցիումի օքսալատ է պարունակում, հարուստ է С, В1, В2, РР, А վիտամիններով, ցինկով, երկաթով, ֆոսֆորով, մագնեզիումով, հետն էլ օժտված է հակաօքսիդանտ ազդեցությամբ, իսկ դարչինի եթերայուղը հակամանրէ հատկություն ունի և խթանում է նյութափոխանակությունը: