Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում, մրցելով Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ, կարող էր հասնել պատմական նվաճման՝ ունենալով իրական հնարավորություններ։
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը մեկնել է Լյուքսեմբուրգ, որտեղ օգոստոսի 29-ին կանցկացնի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը «Դյուդելանժի» հետ:
Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Անգլիայի անցած առաջնությունում 7-րդ տեղը գրաված «Վուլվերհեմփթոնի» հետ։