Հայերեն   English   Русский  
���������������� ��������
Սենպոլիան կամ աֆրիկյան մանուշակը իր մեջ ներառում է 20 ցեղ, որոնք միասին պարունակում են մոտ 1500 տեսակ: Հայրենիքը համարվում է Արևելյան Աֆրիկան, որտեղ այն հանդիպում է ծովի մակերևույթից 500-1800մ բարձրությամբ անտառներում:
Լեռնավարդը(նազվարդ) `հիասքանչ մանր տերևներով թփեր են; Ձմեռվա վերջում կամ գարնան սկզբին ծաղկելու ընթացքում Լեռվարդի կոկոնները ամբողջովին բացում են թերթիկները և ծածկում ամբողջ թուփը տարբեր երանգներով` կարմիր, վարդագույնի տարբեր երանգներ, նարնջագույն, մանուշակագույն և դեղին:
Գլոքսինիան բոլորի կողմից սիրված է և համարվում է «էլիտար» ծաղկատեսակ: Պատկանում է գեսներայինների (Gesneriaceae) ընտանիքին: Հայրենիքը արևադարձային Ամերիկան է: Ընտանիքը ներկայացված է 20 տեսակով և կան բազմաթիվ հիբրիդային տեսակներ:
Պատկանում է քարբեկազգիների ընտանիքին: Հայրենիքը Ճապոնիան ու Չինաստանն է: Ոչ մշտադալար թուփ է, որի տեսակներից մեր մոտ աճեցվում է պարտեզայինը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: